Աֆղանստանում սպանվել է հարավային Հելմանդ նահանգի ոստիկանության պետը, փոխանցում է AP-ն: Նահանգապետի ներկայացուցչի խոսքով՝ գրոհայինները հարձակվել են պարեկություն կատարող ոստիկանական մեքենայի վրա: Հարձակման հետեւանքով ոստիկաններից մեկը սպանվել է, մյուսը վիրավորվել:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: