News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները հարված չի հասցնի Հյուսիսային Կորեային, քանի որ վստահ է, որ Փհենյանը միջուկային զենք ունի, որը կարող է որպես պատասխան օգտագործվել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսային Կորեային ամերիկացիները հարված չեն հասցնի, որովհետեւ նրանք ոչ թե կասկածում են, այլ ճշգրիտ գիտեն, որ նրանք միջուկային ռումբեր ունեն: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս հարցին անդրադառնալիս մի քանի անգամ ասել է, թե անհնար է պատկերացնել, որ ամերիկացիները կամ որեւէ այլ մեկը 100-տոկոսանոց տեղեկություններ ունեն անխտիր բոլոր օբյեկտների մասին»,- ասել է նա:

«Ես հիմա Հյուսիսային Կորեային չեմ պաշտպանում, այլ պարզապես ասում եմ այն, ինչպիսի վերլուծության հետ գործնականում բոլորը համաձայն են»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նախարարի խոսքով՝ այս տրամաբանության հետ համաձայն է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում բարձր մակարդակով իր զրուցակիցների մեծ մասը: Նա նշել է, որ սրա հիմքում Իրաք ամերիկացիների ներխուժման փորձն է ընկած: «Ամերիկացիները Իրաքի վրա հարված հասցրին բացառապես այն պատճառով, որ 100-տոկոսանոց տեղեկություն ունեին, որ զանգվածային ոչնչացման ոչ մի զենք չի մնացել»,- ասել է Լավրովը:

Լավրովը հույս է հայտնել, որ իր ներկայացրած տրամաբանությունը հաշվի կառնվի Վաշինգտոնի վերլուծաբանների կողմից: Հակառակ դեպքում իրավիճաը կարող է խզվել «շատ անկանխատեսելի բարձրակետում, եւ կտուժեն հազարավոր, տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր  անմեղ մարդիկ նույն Հարավային Կորեայում, Հյուսիսային Կորեայում, իհարկե՝ Ճապոնիայում, դե Ռուսաստանն ու Չինաստանն էլ շատ մոտ են»,- նշել է Լավրովը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ