News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Հույչժոու նահանգում լեռնային սողանքի հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 3-ն անհետ կորել են, հայտնում է «Սինհուան»:

Լիբո գավառի ավտոմայրուղու հատվածներից մեկում սողանքի պահին 10 մարդ է եղել: Տուժածներից մեկին հաջողվել է սողանքի տակից ինքնուրույն դուրս գալ, եւս երեքին փրկել են:

Նախաքննության տվյալներով՝ սողանքի պատճառը հորդ անձրեւներն են:

Ներկայումս իրականացվում են տարերքի հետեւանքների վերացման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ