News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը դեմ է Բրիտանիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափի այցին: Հանի կարծիքով՝ Լոնդոնը չպետք է Թրամփին պետական այցով ընդունի, փոխանցում է Reuters-ը:

Նա նշել է, որ Թրամփի պետական այցը, որը, վարչապետ Թերեզա Մեյի խոսքով, դեռեւս ծրագրված է, «ճիշտ չէ»: Հանը նշել է, որ իսլամի վերաբերյալ Թրամփի հայացքներն «անքաղաքավարի» են:

Հանը եւ Թրամփը բազմիցս «սիրալիրություններ» են փոխանակել: Լոնդոնի քաղաքապետը Թրամփին քննադատել է ԱՄՆ մուսուլմանների մուտքն արգելելու առաջարկի հետ կապված: Միաժամանակ Թրամփը «խղճուկ ներողություն» է անվանել Հանի կոչը լոնդոնցիներին՝ չանհանգստանալ ոստիկանների թվի ավելացումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ