News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նոր՝ 19-րդ Բունդեսթագի կազմն ընդլայնվել է մինչեւ 709 մանդատ, առաջատար քաղաքական ուժերը՝ Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը եւ Մարտին Շուլցի Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կկազմեն խոշորագույն խմբակցությունները՝ չնայած կիրակի անցկացված ընտրություններին գրանցած խոշոր կորուստներին, միեւնույն ժամանակ՝ մեծացել է խորհրդարանում փոքր կուսակցությունների ներկայացվածությունը: Համապատասխան տվյալները հրապարակել է Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նոր գումարման Բունդեսթագը նախորդից մի քանի տասնյակ մանդատով ավելի է (631-ի փոխարեն 709), առաջին հերթին այն պատճառով, որ հաշվարկելիս առաջին անգամ որոշվել են, այսպես կոչված, «փոխհատուցող» մանդատներ, որպեսզի Բունդեսթագի կազմը ճշգրիտ համապատասխանի ընտրողների կամքին:

ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը Բունդեսթագի նոր կազմում կունենա 246 մանդատ (նախկինում՝ 311), ԳՍԴԿ-ն՝ 153 (նախկինում՝ 193):

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կձեւավորի մեծությամբ երրորդ խմբակցությունը (94 մանդատ), անցած ընտրություններում կրած անհաջողությունից հետո խորհրդարան վերադարձած Ազատ դեմոկրատական կուսակցությունը կունենա 80 մանդատ: «Ձախերի» խմբակցությունը կմեծանա մինչեւ 69 մանդատ (նախկինում 64), «Կանաչների» խմբակցությունը՝ մինչեւ 67 մանդատ (նախկինում՝ 63):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ