News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կաթոլիկ քահանաները եւ տարբեր երկրների աստվածաբանները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հերձվածողության մեջ են մեղադրել, որն իբր 7 անգամ հանդիպում է 2016 թվականին հրապարակված նրա Amoris Laetitia («Սիրո ուրախությունը») փաստաթղթում, հայտնում է ANSA-ն:

40 քահանաների եւ աստվածաբանների պահանջը Հռոմի պապին է փոխանցվել այս տարվա օգոստոսի 11-ին: Սակայն ո՛չ Ֆրանցիսկոսից, ո՛չ նրա ներկայացուցիչներից որեւէ պատասխան չի եղել: Սրա հետ կապված 25-էջանոց Correctio Filialis De Haeresibus Propagatis («Հերձվածողության տարածման հետ կապված որդիական ուղղումներ») փաստաղթի հեղինակները, որի տակ ներկայումս ստորագրել է արդեն 62 մարդ, որոշել են այն հրապարակել դրա համար հատուկ ստեղծված համացանցային պորտալում: Պահանջը հիմնականում վերաբերում է նրան, որ Հռոմնի պապն իբր շատ կամայականություններ է թույլ տվել ընտանիքի վերաբերյալ ավանդական կաթոլիկ ընկալումը մեկնաբանելիս:

Amoris Laetitia փաստաթղթում պնդում կա, որ ամուսնալուծված եւ կրկին ամուսնացածաները պետք է եկեղեցական խորհուրդներին հասանելիություն ունենան: Նախկինում ամուսնալուծվածները եկեղեցական կյանքից հեռանում էին: Դրանից բացի, Ֆրանցիսկոսը «մարդկային սեքսուալությունը աստվածային պարգեւ» է անվանել, ինչպես նաեւ կոչ է արել հարգանքով վերաբերվել սեռական ոչ ավանդական կողմնորոշմամբ մարդկանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ