News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանն ԱՄՆ-ի հետ շարունակում է բանակցությունները կրկնակի հարկումը վերացնելու շուրջ: Սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը համարում է, որ ներկայիս ռեժիմը կարող է 2 կողմերին ձեռնտու լինել: Երեւանը համաձայն չէ: ԱՄՆ-ի հետ հարկման ռեժիմը Հայաստանում գործում է դեռեւս 1970-ական թվականներից՝ որպես Խորհրդային Միության հետ նույնպիսի պայմանագրի շարունակություն: «Սակայն այս ժամանակահատվածում շատ բան է փոխվել, եւ կրկնակի հարկումը բիզնեսին խանգարում է: Այսպես՝ Contour Glboal-ը (Որոտան ՀԷԿ կասկադի սեփականատերը եւ Հայաստանում ԱՄՆ-ից ամերիկյան խոշորագույն ներդրողը) աշխատում է Լյուքսեմբուրգում գտնվող դուստր ընկերության միջոցով, քանի որ վերջինի հետ Հայաստանը կրկնակի հարկման դեմ պայմանագիր է կնքել, իսկ Նահանգների հետ՝ դեռեւս ոչ: Հայաստանը ցանկանում է մինչեւ 2022 թվականը կրկնակի հարկումից ազատվել եւս 8 երկրների հետ: Արդեն նման պայմանագրեր են նախաստորագրվել Ուզբեկստանի եւ Ղրղզստանի հետ, որոնք ծրագրում ենք ստորագրել մինչեւ 2017-ի տարեվերջ»,- նշեց Արամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի ՆԳՆ
Մայիսի 7-ին ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ...
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Ամենաշատ