News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) ուլտրաաջ կուսակցության ընտրացուցակը գլխավորող Ալեքսանդր Գաուլանդը խոստացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ «որս կազմակերպել», հայտնում է Bild-ը:

Սեպտեմբերի 24-ին անցկացված Բունդեսթագի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Գաուլանդը ելույթ է ունեցել իր կողմնակիցների առաջ: «Մենք կվերադարձնենք մեր երկիրն ու մեր ժողովրդին»,- ասել է նա:

ԱԳՀ-ի ընտրացուցակում երկրորդ համարը զբաղեցնող Ալիս Վայդելը հավելել է, որ մտադիր է Բունդեսթագում Մերկելի դեմ հետաքննություն նախաձեռնել: «Անհրաժեշտ է հստակ որոշել իրավական խախտումները, որոնք այս տիկինը թույլ է տվել»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Ընտրություններից մեկ օր առաջ Գերմանիայի խորհրդարանը 11-էջանոց զեկույց էր հրապարակել, որում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշումը՝ 2015 թվականին փախստականների համար երկրի սահմանները բացելու մասին քննարկվում է իրավական տեսանկյունից: Փաստաթղթում նշվում է, որ Մերկելի կառավարությունը սահմանները բացելու մասին որոշումն ընդունելիս օրինական հիմնավորումներ չի ներկայացրել: Փաստաթղթի վրա աշխատող փորձագետները վստահեցնում են, որ նման որոշում կարող էր ընդունել միայն երկրի խորհրդարանը՝ այնտեղ անցկացված քվեարկությամբ, իսկ Մերկելը դրա փոխարեն սահմանափակվել է մի քանի նախարարների հետ խորհրդակցելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ