News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսին Երեւան քաղաքի 45-ամյա բնակիչը, ով աշխատում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունում (ՓԲԸ), այլ հիմնարկում աշխատանքի ընդունելու համար մի բնակչուհուց կաշառք տալու պատրվակով պահանջել է 500 ԱՄՆ դոլար։ Կինը 45-ամյա տղամարդուն փոխանցել է պահանջված գումարը, ինչը վերջինս հափշտակել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել խուզարկություններ, առերես հարցաքննություն:

Երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ. Երեւանի բնակչուհին կասկածվում է  աշխատանքի ընդունվելու նպատակով  կաշառք տալու փորձ կատարելու, իսկ 45-ամյա տղամարդը՝ կաշառք տալու փորձին օժանդակելու ու խարդախությամբ գումար հափշտակելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ