News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայուհի Բլանկա Սիմոնյանը իսկական փրկիչ է Թենեսի նահանգի Նոքս շրջանի ոչ անգլախոս բնակիչների համար: 

87-ամյա Բլանկան աշխատում է տեղի առողջապահության դեպարտամենտում: Բլանկան մեծացել է Ուրուգվայում եւ իսպաներենը նրա մայրենի լեզուն է: Դեռ վաղ հասակից  նա անգլերեն  է սովորել եւ ազատ խոսում է երկու լեզուներով:

Բլանկայի ծնողները  Հայոց ցեղասպանության ժամանակ սկզբում տեղափոխվել են  Լիբանան, այնուհետեւ Ուրուգվայ եւ վերջիվերջո հաստատվել ԱՄՆ-ում, հաղորդում է knoxnews.com- ը: «Ես երբեմն կարծում եմ, գուցե ես այստեղ եմ, որովհետեւ իմ ծնողները անընդհատ պատմել են, թե կյանքում  ինչքան անօգնական եւ հուսահատ պահեր են ունեցել: Երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը հուսահատ է, ուզում եմ ուրախացնել նրան», - ասել է Բլանկան:

Սիմոնյանը 60-ականների սկզբին ստացել է ԱՄՆ վիզա եւ հաստատվել Չիկագոյում, որտեղ  բժշկասոցիալական աշխատանք է սովորել, սակայն կուբացիների մեծ ներհոսքի պատճառով,  աշխատանքի է անցել կրթական համակարգում:

Նա օգնել է իսպանալեզու  ուսանողներին սովորելու անգլերեն եւ մաթեմատիկա:

Թեեւ Բլանկան արդեն 87 տարեկան է, սակայն  չի պատրաստվում թոշակի անցնել: «Ո՞վ է ստեղծել այդ բառը: Եթե ես տանը մնամ, ես չեմ կարողանա խոսել եւ շփվել նման լավ մարդկանց հետ», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ