News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում օտար լեզուն չի կարող կարգավիճակ ունենալ. կա մայրենի լեզու իր կարգավիճակով եւ կա օտար լեզու որպես ուսուցման առարկա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Դպրոցներում ռուսաց լեզվին` նոր կարգավիճակ տրամադրելու մասին հայեցակարգ. հնարավոր ռիսկեր եւ մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ օտար լեզուների հետ կապված հայեցակարգ արդեն կա Հայաստանում, որտեղ որեւէ լեզու առանձնացված չէ:

«Օտար լեզվով ուսուցմամբ դպրոցների մասին այդքան հեշտությամբ չպետք է խոսել, որովհետեւ կա «Հանրակրթության մասին» օրենք, «Լեզվի մասին» օրենք: «Հանրակրթության մասին» օրենքում գրված է. «Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների առավելագույն թիվը 4-ն է»: Այսինքն 4-ից ավելի հաստատություն չի կարող լինել ռուսաց լեզվով ուսուցմամբ, անգլերենով ուսուցմամբ եւ այլն: Իսկ այսօր Հայաստանում մի կողմ են դրել օրենքը եւ ռուսաց լեզվին կարգավիճակ են տալիս: Բացի այդ, ԿԳՆ-ն հաստատել է ռուսաց լեզվով կրթությամբ դպրոցների ցանկ, ըստ որի Հայաստանում կա այդպիսի 42 դպրոց, որից 18-ը Երեւանում: Այսինքն օրենքը պահանջում է առավելագույնը 4, այն էլ միջպետական համաձայնագրերով, իսկ մենք ունենք պետական երկրորդ կրթական ծրագիրը Հայաստանում»:

Տպել
Ամենաշատ