News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սովորողը այսօր զրկված է ընտրության հնարավորությունից, այսինքն, դպրոցներում աշակերտների համար չկան պայմաններ, որտեղ նրանք իրենք կկարողանան ընտրել, թե որ առարկան են ուզում խորացված սովորել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Դպրոցներում ռուսաց լեզվին` նոր կարգավիճակ տրամադրելու մասին հայեցակարգ. հնարավոր ռիսկեր եւ մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Անդրադառնալով ռուսերենի խորացված ուսուցմանը՝ Բլեյանն հիշեց Ուշինսկու խոսքերը, որ ավելի լավ է մայրենի լեզվով խելացի մտքեր արտահայտել, քան մի քանի լեզուներով հիմարություններ դուրս տալ: Ավելին, նա ընդգծեց, որ հանրակրթության հիմնական նպատակը մտածել սովորեցնելն է, որն ինքն անվանում է ստեղծագործ մտածելակերպ եւ ոչ թե այս կամ առարկան պարտադրելը։

Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտությունների համակարգող Ավետիք Մեջլումյանն իր հերթին գտնում է, որ հայեցակարգի մեջ չէ վտանգը, այլ առանձնացված մոտեցման։ «Լավ է, որ կա օտար լեզուների հայեցակարգ, բայց պետք չէր առանձնացնլ ռուսերենը»,-նշեց նա։

Ավետիք Մեջլումյանը մտահոգություն հայտնեց նաեւ, որ հանրակրթության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ բովանդակայինից մինչեւ մեթոդաբանական, ընդհուպ այն, որ պարզ չէ, թե որն է դպրոցի գլխավոր նպատակը, ինչին է ծառայում դպրոցը՝ պատրաստում է քննությունների՞ն, տալիս է բարձրագույն կրթությո՞ւն, թե պատրաստում է աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող կադրեր։

Անդրադառնալով լեզվի ուսուցման կազմակերպման հարցում որակի ապահովմանը Մեջլումյանն ընդգծեց, որ դպրոցում կարեւոր է գիտակցության սերմանումը. «Աշակերտը պետք է գիակցի, ինչու է սովորում լեզուն։ Հակառակ դեպքում, ունենք մի իրավիճակ, երբ դպրոցում աշակերտը չի գիտակցում լեզու սովորելու իմաստը, համալսարանում այն գալիս է, բայց ուշացած եւ ստացվում է, որ դպրոցում այդ ժամանակն իզուր է անցել։ Այսինքն լեզու սովորելը ինքնանպատակ չէ, այլ պետք է ծառայի միջմշակությահին հաղորդակցությանը»։

Տպել
Ամենաշատ