News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա հանրային արշավի մեկնարկին, որը տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի թանգարանում:

Միջոցառումը կազմակերպել էր «Վորլդ Վիժն Հայաստան» հասարակական կազմակերպությունը. նախաձեռնությանը միացել են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան տասը հասարակական կազմակերպություններ:

Սուրեն Քրմոյանն արդարադատության նախարարի ողջույնը փոխանցելով ներկաներին՝ կարեւորել է միջոցառման նախաձեռնումը երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում: Նախարարի տեղակալը նշել է, որ Կառավարության ծրագրի համապատասխան բաժիններում ամրագրված է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջիկա միջոցառումների իրականացումը, այնուհետեւ ներկայացրել է Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեությունը, որում ներգրավված շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները պարբերաբար քննարկում եւ լուծումներ են առաջարկում իրավապահ համակարգի հետ առնչություն ունեցող անչափահասների խնդիրներին: Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը հավելել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց նկատմամբ բռնության կանխարգելումը՝ պատրաստակամ է համագործակցելու եւ աջակցելու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերին բոլոր հարթակներում:

Տպել
Ամենաշատ