News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն, լրագրող Դիեգո Կարամանուկյանին:

 Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորեց հայ լրագրողի ազգանպաստ գործունեությունը, հետաքրքրվեց համայնքի նորություններով եւ «Հյաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովից ստացած տպավորություններով:

Հայ լրագրողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար համար եւ նշեց, որ  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը նախադեպ չունեցող շատ կարեւոր եւ արդյունավետ հավաք էր, որտեղ ներկայացվեցին ուշագրավ տեսակետներ, առաջարկներ, որոնք հետո ծրագրեր կդառնան:

Խոսելով Ուրուգվայի հայկական համայնքի ներկա իրավիճակի մասին՝ Դիեգո Կարամանուկյանը նշեց, որ ուրուգվահայությունն իր կենսակերպով շատ է կապված Հայաստանի եւ հայ մշակույթի հետ, անգամ, եթե իրենք մեկ բառ անգամ չեն հասկանում հայերեն. «15 հազար հայ կա Ուրուգվայում: Ունենք երկու հայկական դպրոց: Սակայն պետք է նշեմ, որ Ուրուգվայում, այն ինչ հայկական է, վտանգված է, վտանգված է հայոց լեզուն, քանի որ կրթական ծրագրերում կան մեծ տարբերություններ եւ հայոց լեզուն դասավանդվում է շատ քիչ ժամաքանակով: Ուրուգվայում հայերը՝ հաճախ անգամ հայերեն չհասկանալով, հաճույքով են լսում հայկական ռադիոյի հաղորդումները,  հայերեն երգեր եւ երաժշտություն: Անհանգստացնող է, որ վերջին շրջանում սկսել են շատ ավելի քիչ մասնակցել հայկական կյանքին, փակվում են հայկական դպրոցներ, կրթօջախներ, սահմանափակվել է, օրինակ, ռադիոյով հեռարձակվող հայկական հաղորդման եւ երգերի հեռարձակումը: Հազվադեպ են մշակութային շփումները: Ադրբեջանը Ուրուգվայում ակտիվացել է՝ ընդդեմ հայերի: Եվ այստեղ Հայաստանը շատ մեծ անելիք ունի», - հավելեց նա:

Քննարկվեցին համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված համատեղ ծրագրեր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ