News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը հավանություն չի տալիս ԱՄՆ–ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ «բառային պատերազմներին»՝ հավատարիմ մնալով Կորեական թերակղզում անկարգությունների եւ պատերազմների կանխարգելման դիրքորոշմանը, հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է «Սինհուա»–ն։

Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ–ի եւ Հյուսիսային Կորեայի քաղաքական գործիչները բավականին քաղաքական ողջամտություն ունեն, որպեսզի գիտակցեն, որ զենքին դիմելը Կորեական թերակղզու խնդիրների լուծման հարցում երբեք պատշաճ մոտեցում չի լինի։

Բառային հակամարտությունները եւ փոխադարձ նյարդայնանալը կարող է միայն բարձրացնել առճակատման ռիսկը եւ կրճատել քաղաքական մանեւրի հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ