News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադբեջանի կողմից հակահայկական խտրականության եւ բռնության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Պրեմիերային ներկա են եղել Կոնգրեսի անդամներ Ռալֆ Աբրահամը եւ Հուս Բիլիրակիսը, ինչպես նաեւ Հունաստանի խոհրդարանի անդամ Նոտիս Միտարաչին:

Պրոդյուսերներ Դին Քեյնը եւ Մոնթել Ուիլյամսը Կոնգրեսում մի քանի հանդիպումներ են ունեցել: Հանդիպումներին մասնակցել են նաեւ Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը եւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

«Մոռացված կամ նույնիսկ չճանաչված ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է, որը նոր հանցագործությունների սերմն է հանդիսանում»,- ասել է Ուիլյամսը:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը Անկարային եւ նրա դաշնակիցներին մարտահրավեր է նետում, որոնք համարձակվում են կաշառել Ամերիկային եւ ստիպում լռել Թուրքիայում միլիոնավոր հայերի եւ այլ քրիստոնյաների դեմ անպատիժ ցեղասպանության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ