News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բոլոր հակամարտությունների լուծումները հանգում են ոչ թե դրանց նմանություններին, այլ տարբերություններին: Սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, նախկին ՄԻՊ Լարիսա Աավերդյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 25-ին անցկացված Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն եւ ընդհանրապես տարածաշրջանի իրավիճակը:

Նրա խոսքով՝ այս կամ այն հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է հաշվի առնել առանձին դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները: «Օրինակ՝ քուրդ ժողովուրդն աշխարհում ամենամեծ էթնոսն է, որը մինչ օրս պետականություն չունի»,- նշեց Ալավերդյանը՝ ընդգծելով, որ Իրաքի իշխանությունները եւ Իրաքի Քուրդիստանին հարեւան երկրները պետք է աջակցեն քուրդ ժողովրդին եւ նրա կամքին հարգանքով վերաբերվեն:

Խոսելով քրդերի ղեկավարության դիրքորոշման մասին՝ Ալավերդյանը բարձր գնահատեց նրա մոտեցումը, որոնք պատրաստ են զիջումների գնալ, նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ իրենց անկախությունը չեն հռչակում: Ըստ նրա՝ նման մոտեցումը խելամիտ է եւ պրագմատիկ:

Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ իրավական տեսակետից Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն համապատասխանում է միջազգային բոլոր նորմերին: Այլ հարց է, որ քաղաքական տեսակետից այս հարցին չափազանց զգույշ եւ զգալի անվստահությամբ են վերաբերվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ