News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի փորձագետները Իսպանիայի իշխանություններին կոչ են արել անել ամեն ինչ, որպեսզի Կատալոնիայում գալիք հանրաքվեի կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումները չհանգեցնեն հիմնական իրավունքների ու ազատությունների խախտմանը՝ ինչպիսիք են տեսակետների արտահայտման ազատությունը, հանրահավաքների ազատությունը, նաեւ կամքի արտահայտման իրավունքը;

ՄԱԿ-ի իրավապաշտպանները մտահոգություն են հայնել այդ միջոցառումների կապակցությամբ ու հայտնել են, որ «հանրաքվեի օրինականությունից կախված՝ իսպանական իշխանությունները պարտավոր են պահպանել հիմնարար իրավունքները, որոնք բնորոշ են ժողովրդավարական հասարակություններին»։ «Ձեռնարկվող քայլերը լուրջ մտահոգություն են առաջացնում, քանի որ դրանք հանգեցնում են մարդու իրավունքների խախտումներին, նրանց զրկում են  իսպանական ժողովրդավարության համար այս կարեւոր ժամանակաշրջանում տեղեկություններ ստանալու ու բանավեճ իրականացնելու հնարավորությունից»,- ասվում է հայտարարության մեջ, որով հանդես են եկել ՄԱԿ-ի փորձագետներ Ալֆրեդ Մորիս դե Զայասն ու Դեւիդ Քեյը։

Մադրիդը Կատալոնիա է ուղարկել ավելի քան չորս հազար ոստիկանների, որոնց կարգադրել է գործողությունների դիմել «ապօրինի հանրաքվեի դեպքում»։

«Մենք մտահոգված ենք նրանով, որ այդ հրամանն ու դրան ուղեկցող հռետորաբանությունը կարող են հանգեցնել լարվածության աճի ու սոցիալական հուզումների»,- նախազգուշացրել են փորձագետները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ