News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

1990-ի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ ԳՎ-ն իր 45/106 բանաձեւով որոշել էր հոկտեմբերի 1-ը նշել որպես Տարեց մարդկանց միջազգային օր (International Day of Older Persons)։ Սկզբում այդ օրը սկսեցին նշել Եվրոպայում, իսկ հետո՝ Ամերիկայում։ 1990-ականների վերջում արդեն այն նշվում էր ամբողջ աշխարհում։ Տարեց մարդկանց օրը մեծ շուքով է նշվում սկանդինավյան երկրներում։ Այդ օրը շատ հեռուստատեսային ու ռադիոծրագրեր իրենց հաղորդումներն ընտրում են ըստ տարեցների նախասիրությունների։ Հոկտեմբերի 1-ին շատ երկրներում զանազան փառատոններ են կազմակերպվում, համաոժղովներ ու կոնգրեսներ, որոնք նվիրված են տարեց մարդկանց դերին հասարակության մեջ։ Հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները այդ օրը բազմաթիվ բարեգործական ակցիաներ են կազմակերպում։ Պետք է նաեւ նշել, որ ամեն տարի այդ օրվա միջոցառումները որոշակի թեմայի են նվիրված։

 ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին տասնամյակներում համաշխարհային բնակչության կազմը կտրուկ փոխվել է՝ 1950-2010 թթ․ կյանքի տեւողությունը համաշխարհային մակարդակով ավելացել է 46-ից մինչեւ 68 տարեկան ու կանխատեսվում է, որ մինչեւ դարի վերջ կհասնի 81 տարեկանի։ Հիմա աշխարհում կա 60-ան անց 700 միլիոն մարդ, իսկ մինչեւ 2050թ․ նման մարդկանց քանակը կհասնի երկու միլիարդի, ինչը կազմում է համաշխարհային բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ընդ որում, եթե հավատանք մասնագետների կանխատեսումներին, ապա մինչեւ 2050 թ․ մարդկության պատմության մեջ առաջին անգամ 60-ն անց մարդիկ աշխարհում ավելի մեծ թիվ կկազմեն, քան երեխաները, փոխանցում է Calend-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ