News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պատկերասրահում այս տարվա հոկտեմբերից սկսել է թվայնացման գործընթացը։ Դրա համար, կառավարության աշխատակազմի օժանդակությամբ, պատկերասրահում 5 համակարգչային օպերատորներ են ընդունվել աշխատանքի, ձեռք են բերվել նոր համակարգիչներ։ 

Ներկա պահին թվայնացված է պատկերասրահում առկա 26 հազ. առարկաներից 4500-ը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց  Հայաստանի ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը։

«Մինչեւ տարեվերջ մենք պետք է թվայնացնենք շուրջ 5000 կտոր առարկա, որպեսզի այդ ամենը տեղադրենք պատկերասրահի ինտերնետային կայքում, որը շուտով կգործի»,-ասաց Վ. Փունարջյանը։ Նրա խոսքով՝ այժմ կառավարության կողմից հարց է բարձրացվել պատկերասրահի բոլոր առարկաները թվայնացնել եւ ինտերնետում ներկայացնել։ Սակայն, ըստ Փունարջյանի, դա հակասում է աշխարհում թանգարանային առարկաների վերաբերյալ տարբեր միջազգային կառույցների՝ Թանգարանների միջազգային խորհրդի, UNESCO-ի եւ այլոց հետ կնքված համաձայնագրերին։

«Չի կարելի բոլոր թանգարանային առարկաները բաց ներկայացնել ինտերնետում՝ անվտանգությունը ապահովելու տեսանկյունից»,- ասաց Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահը։ Առավելեւս, որ աշխարհի ոչ մի թանգարան իր հավաքածուն մինչեւ վերջ չի «բացում» իր ինտերնետային կայքում։ Վ. Փունարջյանն ասաց, որ պետք է փորձեն համոզել ղեկավարությանը, որ դա ճիշտ չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ