News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ավստրիայում կիրակի՝ հոկտեմբերի 1-ին, ուժի մեջ է մտել հասարակական վայրերում դեմքը փակող գլխանոցների, դիմակների եւ հատուկ միջոցների օգտագործումը: Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական (SPÖ) եւ Ավստրիայի Ժողովրդական (ÖVP) կուսակցությունների ջանքերով ընդունված օրենքը «կրոնի առումով չեզոք» է համարվում, չնայած քաղաքականապես ուղղված է փարանջայի եւ նիկաբի դեմ, նշում է Wiener Zeitung պարբերականը:

Բացի մուսուլմանական ավանդական հագուստի տարրերից եւ գլխանոցներից, արգելքը տարածվում է նաեւ բժշկական ու ծաղրածուի դիմակների, աչքերի եւ բերանի անցքերով գլխարկների եւ ռեսպիրատորների վրա: Բացառություն են այսպիսի տարրերի օգտագործումը բժշկական ցուցումներով, պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելիս, ինչպես նաեւ, օրինակ ժողովրդական զբոսանքների եւ կառնավալների ժամանակ, փոխանցում է DW-ն: 

Ավստրիական պարբերականը նշում է, որ ոստիկանությունը մտադիր է օրենքը կիրառել այն քաղաքացիների դեմ պայքարելու համար, որոնք խուսափում են անձի նույնականացումից: Նրանց նախ կառաջարկեն հանել հագուստի արգելված իրը: Մերժելու դեպքում խախտողին մինչեւ 150 եվրո տուգանք է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ