News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ընդունել է, որ Վաշինգտոնը Փհենյանի հետ կապի ուղիղ խողովակները պահպանում է, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի բանակցելու ցանկությունը եւ Կորեական թերակղզում լարվածության թուլացման կոչ է անում: «Մենք Փհենյանի հետ կապի խողովակներ ունենք: Մենք կարող ենք նրա հետ խոսել եւ խոսում ենք»,- նշել է Թիլերսոնը:

Թիլերսոնը  հաստատել է, որ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային միջուկային տերություն չի ճանաչում՝ նշելով, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր չէ տապալելու երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին: «Չնայած այն հավաստիացումներին, որ Միացյալ Նահանգները շահագրգռված չէ ներկայիս ռեժիմի կործանմանը նպաստելով, ռեժիմի փոփոխություն հետամտելով, թերակղզու միավորումն արագացնելով, հյուսիսկորեացի պաշտոնատար անձինք ոչ մի նշանով ցույց չեն տվել, որ շահագրգռված են կամ պատրաստ են ապանուկլեացման բանակցություններին»,- նշված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Հիզեր Նաուերթի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ