Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուջդեմթոնը Իսպանիայի իշխանություններին մեղադրել է անկախության հանրաքվեին քվեարկելու եկած կատալոնացիների նկատմամբ «չարդարացված եւ անհամաչափ բռնության» կիրառման մեջ, փոխանցում է Reuters-ը:
Քվեարկությունը կանխելու համար իսպանական ոստիկանության կիրառած մահակները, ռետինե փամփուշտները եւ բռնությունը ցույց տվեցին «Իսպանիայի սարսափելի դեմքը»,- ասել է նա: «Իսպանական պետության չարդարացված, անհամաչափ եւ անպատասխանատու բռնությունը ոչ միայն չազդեց կատալոնացիների քվեարկելու ցանկության վրա, այլեւ օգնեց ցրելու եղած բոլոր կասկածները»,- նշել է նա: