News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք այդպես էլ չտեսանք այն մեծամասնությանը, որի ձեռամբ ընտրվեց քաղաքապետ  Մամիկոն Ասլանյանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2–ին, «Մեդիա կենտրոնում» ասել է Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն՝ անդրադառնալով Վանաձորի  ավագանու մեկ տարվա գործունեությանը։

«Մենք  չենք վիճարկում Մամիկոն Ասլանյանը ընտրվել է թե ոչ, մենք վիճարկում ենք՝ արդյոք այն մեծամասնությունը, որը անհրաժեշտ է ունենալ քաղաքը ղեկավարելու համար, ունի տվյալ իշխող միավորը կամ կուսակցությունը, որովհետեւ մենք նաեւ գործ ունենք երկու կուսակցությունների համատեղ կառավարման հետ։ Եթե նույնիսկ օրենքը թույլ է տալիս նման երկիմաստ մեկնաբանությամբ նիստը գումարել, միեւնույն է՝ դա հակասում է ժողովրդավարության բոլոր սկզբունքներին,  որովհետեւ նման դեպք չունենք, քանի որ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն։ Այլ կերպ չի լինում»,–ասել է Քրիստ Մարուքյանը՝ բացատրելով, թե ինչու իրենք դիմեցին Սահմանադրական դատարան։

«Տեղի ունեցան շատ քայլեր, որոնց համար օրինական ձեւակերպում գոյություն չուներ։  Ավագանու նիստերը գումարվելուց հետո ընդունվեց համայնքի բյուջե, մինչդեռ օրենքը նման կարգավորում չուներ։ Օրենքը հստակ ասում է՝ եթե մինչեւ տարվա սկիզբը տարեկան բյուջեն չի հաստատում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեով։  Այսինքն՝ տարվա կեսից սկսել նիստեր գումարել եւ հաստատել իրավական ակտ հանդիսասցող փաստաթղթեր, դրա իրավունքը չուներ։ Այդ որոշումների մեջ կա լեգիտիմության պակաս։ Հակասահմանադրական հարցերը տեսնելով՝  մենք դիմեցինք Սահմանադրական դատարան»։

Նշենք, որ արդեն մեկ տարի է՝ վանաձորի ավագանու նիստերը անցկացվում են առանց ընդդիմության մանսակցության։

Տպել
Ամենաշատ