News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ալֆոնսո Լոպեզ Կաբալլերոյին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան նա իր ներդրումը կունենա հայ-կոլումբիական հարաբերությունների առավել զարգացման գործում:

Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների կողմից դեսպանների հավատարմագրումը լավ հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոլումբիայի դեսպանը նշել է, որ որպես առաջին դեսպան իր առավելագույն ջանքերը կներդնի իր առաքելության ընթացքում՝ հայ-կոլումբիական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր` միջազգային կառույցներում համագործակցության խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական շփումների հաստատման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական և մշակութային կապերի ակտիվացման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ