News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լաս Վեգասի կենտրոնում գտնվող հյուրանոցային համարում, որտեղից տեղի էր ունեցել հրաձգությունը, հայտնաբերվել է առնվազն 8 միավոր հրազեն, հայտնում են ոստիկանությունից:

Տղամարդը մարդկանց վրա է կրակել՝ գտնվելով Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկում, որը  փողոցով էր բաժանվում հարթակից, որտեղ ընթանում էր փառատոնը: Հրաձգությունն անչափ ինտենսիվ էր, տղամարդը մի քանի րոպե գրեթե անընդհատ կրակել է: Մի քանի ականատեսներ պատմում են, որ նա 30 կամ 40 փամփշտակալ է կրակել, այսինքն՝ մոտ հազար փամփուշտ: Այլ ականատեսներ ավելի համեստ տվյալներ են բերում՝ պնդելով, որ կրակոցները հարյուրից պակաս չէին:

Հրաձգությունը փառատոնի մասնակիցների շրջանում խուճապ է առաջացրել, ծեծկռտուք է սկսվել: Ականատեսները պատմնել են, որ նույնիսկ վիրավորված մարդիկ շարունակել են փախչել՝ կրակոցներից փրկվելով: Դեպքի վայրից փախածները ցնցման մեջ փողոցներով շրջել են արյունոտված հագուստով:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակման հետեւանքով առնվազն 50 մարդ է մահացել: Տեղական հիվանդանոցի ներկայացուցիչը եւս 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատում: Լաս Վեգասի ոստիկանությունում հայտնել են, որ զոհվածների թվում են իրավակարգի 2 աշխատակից, որոնք ծառայության մեջ չէին:

Կասկածյալը գնդակահարվել է, երբ հատուկ նշանակության ջոկատայինները գրոհով գրավել են համարը, որտեղից հրաձգությունը կատարվել էր: Վերջին տվյալներով՝ հրաձիգը 64-ամյա տղամարդ է՝ Սթիվեն Փեդոք անունով, որը նախկինում ոչ մի անգամ չի հայտնվել իրավապահների տեսադաշտում: Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ ՀԴԲ-ն տեղեկություններ չունեն ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ նրա կապերի վերաբերյալ: Կատարվածի դրդապատճառները դեռեւս չեն պարզվել:

Հիմա ոստիկանությունը փնտրում է Մերիլ Դանլի անունով կնոջը, որի հետ կասկածյալին տեսել են հրաձգությունից կարճ ժամանակ առաջ: Հետախուզվում է 2 ավտոմեքենա Chrysler Pacifica եւ Hyundai Tucson, որոնցով նա, ենթադրաբար, կարող էր փախուստի դիմել: Տեղի շերիֆը հայտնել է, որ Դանլիի գտնվելու վայրն արդեն պարզվել է:

Լաս Վեգասի հրաձգությունը դարձել է ԱՄՆ-ում հրազենի կիրառմամբ խոշորագույն զանգվածային սպանությունը: Մինչեւ հիմա նմանօրինակ ամենախոշոր միջադեպ էր համարվում Օռլանդոյի (Ֆլորիդա նահանգ) Pulse գեյ ակումբում հրաձգությունը, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսին: Այդ ժամանակ ծայրահեղականներին հավատարմության երդում տված Օմար Մարտինը սպանել էր 49 մարդու, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ