News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2 հզորագույն փոթորիկներից տուժած Պուերտո Ռիկոյի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պարեն է բաժանել եւ բազմության վրա թղթե սրբիչների փաթեթներ նետել:

Սա տեղի է ունեցել տարերքի հետեւանքների վերացման հետ կապված իրավիճակի վերաբերյալ տեղական իշխանությունների հետ ԱՄՆ նախագահի ճեպազրույցից հետո:

Ավելի վաղ տեղի էր ունեցել նրա այցի հետ կապված մեկ այլ ոչ միանշանակ միջադեպ: Ճեպազրույցի ժամանակ Թրամփը նշել էր, որ պուերտոռիկացիները «մի փոքր փչացրին մեր (ԱՄՆ) բյուջեն, բայց ամեն ինչ կարգին է»:

Վերջին մի քանի ամիսներին Միացյալ Նահանգների եւ կղզային տարածքների վրա միանգամից մի քանի՝ 4-րդ եւ 5-րդ աստիճանի արեւադարձային փոթորիկ է փլուզվել: Մասնագետները հասցրած վնասը ամերիկյան բյուջեի համար հարյուրավոր միլիարդ դոլար են գնահատում: Պուերտո Ռիկոն ֆինանսական սուր դժվարություններ ունի: Մասնավորապես Moody`s Analytics վերլուծական գործակալությունը կղզային պետությանը «Մարիա» փոթորկի պատճառած վնասը մոտ 95 մլրդ դոլար է գնահատել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ