News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ եւս 3 երկրների տարածքներում «Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունները կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ երկրները, որոնց տարածքներում զորավարժությունները կանցկացվեն, նույնպես ՀԱՊԿ անդամ են: «Հայաստանից բացի, այդ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը եւ Տաջիկստանը: Կմասնակցեն նաեւ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը եւ Ղազախստանը»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ համատեղ զորավարժություններին ընդհանուր 12 հազար մարդ կմասնակցի, 1500 միավոր զրահատեխնիկա եւ ավելի քան 50 թռչող սարք:

Ըստ պաշտպանոթյան նախկին նախարարի՝ զորավարժությունների նպատակը ՀԱՊԿ կառավարման համակարգի բարելավումն է: Հարությունյանը նշեց, որ ՀԱՊԿ համատեղ զորավարժությունները մի քանի փուլով են անցկացվելու: Առաջին փուլը կանցկացվի Հայաստանում: Դրան կմասնակցեն բանակային հետախուզության հատուկ ստորաբաժանումները, ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը, ինչպես նաեւ առաջին անգամ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի զորքերի Միացյալ խմբավորման ստորաբաժանումը:

Վաղարշակ Հարությունյանը հայտնեց, որ Հայաստանի տարածքում «Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունների անցկացման համար կնեգրավվեն Ալագյազ եւ Բաղրամյան զորավարժարանները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ