News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ նշվում է Ժպիտի համաշխարհային օրը: Այս հրաշալի տոնի համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելլին:

Նա ապրել է 20-րդ դարում, Ամերիկայում: Նրա ստեղծագործություններն առանձնահատուկ որեւէ բանով աչքի չեն ընկել: Սակայն մի օր նրան դիմել են «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները՝ խնդրելով որեւէ վառ եւ հիշվող խորհրդանիշ մտածել, որը պետք է դառնար ընկերության այցեքարտը:

Առանց երկար-բարակ մտածելու՝ Հարվին ընկերությանն առաջարկել է այն, ինչը համացանցի օգտատերերը կոչում են «սմայլիկ»՝ ժպտացող դեղին դեմք: Դա 1963 թվականին էր:

Ժպիտի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1999 թվականին: Նկարիչը կարծում էր, որ այդ օրը պետք է նվիրված լինի լավ տրամադրությանը: Օրվա կարգախոսն է՝ «Do an act of kindness. Help one person smile», ինչը մոտավորապես կարելի է թարգմանել այսպես. «Բարի գործ արա: Օգնիր, որ գոնե մեկ մարդ ժպտա»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել