News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստվում է Սուդանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չեղյալ համարել: Ըստ Միացյալ Նահանգների՝  երկրում մարդու իրավունքների բարելավում  եւ ահաբեկչության դեմ պայքարի առաջընթաց է նկատվում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչին:

Ակնկալվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուրբաթ օրը իր որոշման մասին կհայտարարի:

Պատժամիջոցների չեղարկումը, որին դեմ են որոշ իրավապաշտպաններ, կվերացնի առեւտրի էմբարգոն, կդադարեցնի ակտիվների սառեցումը եւ կվերացնի ֆինանսական խոչընդոտները:

Ներկայումս Սուդանը Իրանի եւ Սիրիայի հետ միասին շարունակում է մնալ ԱՄՆ ահաբեկչության պետական հովանավորների ցանկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ