News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Իռլանդիայի Կորկ քաղաքի դպրոցներից մեկում անբացատրելի երեւույթ է նկարահանվել տեսահսկման խցիկներով, հայտնում է Mirror-ը:

Տեսանյութի սկզբում միջանցքի հեռավոր մասում բացվում է դասասենյակներից մեկի դուռը: Որոշ ժամանակ անց դուռը փակվում է: Հետո սկսում է ճոճվել դպրոցական պահարաններից մեկը: Այնուհետեւ կադրերում երեւում է, թե ինչպես է բացվում պահարանի դարակներից մեկը, որից դպրոցական պարագաներ են թափվում: Տեսանյութի վերջում անբացատրելի բան է պատահում նաեւ հատակին եղած նախազգուշացնող վահանակի հետ:

Տեսանյութը հրապարակվել է ուսումնական հաստատության Facebook-ի պաշտոնական էջում:

«Որեւէ մեկն ունի՞ ուրվականների որսորդների հեռախոսահամարը»,- նշված է տեսանյութի մեկնաբանության մեջ:

Միջադեպը, ինչպես երեւում է տեսանյութում, տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ