News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

ԵՏՄ տեխնիկական կանոնակարգրերի հաստատումից հետո հուլիսի վերջից Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն սկսել է ստուգումներ օծանելիքի եւ կոսմետիկ արտադրանքի շուկայում։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ անցած երկու ամիսներին ստուգում իրականացվել է 14 ընկերություններում, որոնցից 7-ում գործընթացը դեռ շարունակվում է, մյուսներում արդյունքներն արդեն ամփոփված են։

Արձանագրվել են ինչպես հայերեն մակնշման, այնպես էլ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայության դեպքեր։ Մասնավորապես՝ 6 ընկերություններում՝ «Բրենդ դիստրիբյուտոր» ՍՊԸ, «Մեգաթոյ» ՍՊԸ, «Տրիո փրոջեքթ» ՍՊԸ, «ԲԻ ԷՅՋ քլին» ՍՊԸ, «Թալիսման» ՍՊԸ, «ՍԱՍ-գրուպ» ՍՊԸ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերը լիովին կամ որոշ ապրանքների պարագայում բացակայել է։ 3-ում՝ «Ռուժ բուտե» ՍՊԸ, «Թալիսման» ՍՊԸ եւ  «ՍԱՍ-գրուպ» ՍՊԸ, լիովին կամ որոշ ապրանքների դեպքում առկա չի եղել հայերեն մակնշումը։

Նշենք՝ մակնշումը պարունակում է սպառողի համար բավականին կարեւոր տեղեկություններ, ինչպես օրինակ՝ ապրանքի բաղադրություն, պիտանելության ժամկետ, օգտագործման ցուցումներ եւ այն։ Իսկ որակի հավաստման փաստաթուղթը վկայում է ապրանքի անվտանգ լինելու մասին։

Հայտնաբերված խախտումները տնտեսվարողներից մի քանին արդեն իսկ վերացրել են, մյուսներին տրվել են կարգադրագրեր՝ սահմանված ժամկետում թերությունները վերացնելու վերաբերյալ։ Խախտումները չվերացնելու դեպքում տվյալ ընկերություններին կրկնակի տուգանք է սպառնում։

Տեսչական մարմնի տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված է ստուգում իրականացնել շուրջ 2 տասնյակ ընկերություններում։

«ՇՎՏՄ-ն սպառողներին եւս մեկ անգամ կոչ է անում, ուշադիր լինել նման ապրանքներ գնելիս՝ հետեւել մակնշման առկյությանը, իսկ ապրանքի որակի առումով կասկածների դեպքում պահանջել հավաստման փաստաթուղթ»,-ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վլադիմիր Վարդանյանը՝ իր ու Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին
Ես քայլ չեմ արել դեպի պատգամավորը, ես մնացել եմ այն հատվածում, որտեղ սովորաբար նստում եմ...
Պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպից
2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ...
Խաչատուրյան քույրերի հորը հետմահու կդատեն սեռական բռնության եւ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու համար
Մոսկվայի Բուտիրսկի դատարանը գրանցել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործը․․․
Պետերբուրգում առգրավվել է ավելի քան 200 կգ կոկաին
Նրա խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է կասեցնել միջազգային թմրանյութերի խմբի գործունեությունը․․․
Դատախազությունը Թրամփին մեղադրում է գործարար ոլորտում խարդախության ավելի քան 30 դրվագով․ CNN
Դատախազներն արդեն կապ են հատատել Թրամփի իրավաբանների խմբի հետ․․․
Էկվադորում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի
Էկվադորի կենտրոնական մասում սողանքի զոհերի թիվը հասել է 17 մարդու...
Ամենաշատ