News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը` գլխավորությամբ Իրանի Իսլամական կապերի եւ մշակույթի կազմակերպության միջազգային գծով տեղակալ պրն. Աբբաս Խամեյարի:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, ո Աբբաս Խամեյարը Նորին Սրբությանը ներկայացրեց դեսպանատան մշակույթի նորանշանակ տնօրեն Խեյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետին հրաժեշտ տվեց իր առաքելությունն ավարտող տնօրեն Մաջիդ Մեշքին` շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրության, իր պաշտոնավարման ընթացքում Մայր Աթոռի հետ ունեցած արդյունավետ համագործակցության ու ջերմ կապերի համար:

Նորին Սրբությունը գուհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում արձանագրված սերտ համագործակցությանը: Գարեգին Բ Հայրապետը մասնավորապես խոսեց մշակույթի կենտրոնի հետ Մայր Աթոռի սերտ կապերի եւ համատեղ իրականացրած միջոցառումների մասին` այդ կապակցությամբ իր գնահատանքը փոխանցելով պրն. Մեշքիին եւ հույս հայտնելով, որ գործակցությունը մշակույթի կենտրոնի հետ կշարունակվի:

Զրույցի ընթացքում կարեւորվեց մշակույթների եւ կրոնների միջեւ երկխոսության խթանումը, ինչը նպաստում է ժողովուրդների փոխճանաչողությանը եւ համերաշխության, հանդուրժողականության ու խաղաղ համակեցության մթնոլորտի ձեւավորմանը: Զրուցակիցները հաստատեցին, որ կրոնները խաղաղասիրական առաքելություն ունեն` դատապարտելի նկատելով ծայրահեղական ուժերի կողմից կրոնի շահարկումները եւ կրոնական քողի ներքո աշխարհում տեղ գտնող բռնություններն ու ահաբեկչությունները:

Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն ընդգծեց Մայր Աթոռի պատրաստակամությունը` շարունակելու սատարել կրոնական երկխոսությանը եւ ակտիվ մասնակցություն բերել այդ գործընթացում:

Պրն. Աբբաս Խամեյարը, իբրեւ կրոնական համայնքների համերաշխ կեցության օրինակ, նկատեց հայկական համայնքների առկայությունը Իրանում: Այս առիթով Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց ԻԻՀ իշխանություններին հայկական համայնքների եւ հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ դրսեւորվող հոգատար վերաբերմունքի համար:

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշակույթի կենտրոնի նորանշանակ տնօրենին մաղթեց արգասաբեր գործունեություն  Հայաստանում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունաստանը ձերբակալել է երկրում ահաբեկչություններ ծրագրած երկու անձի
Նրանց նպատակը եղել է ոչ միայն անմեղ քաղաքացիների մահվան պատճառ դառնալը, այլեւ երկրում անվտանգության զգացումը խաթարելը․․․
Քաբուլում պայթյունի հետեւանքով 6 մարդ  է զոհվել
Քաբուլի Մալիկ Ասգար հրապարակի անցակետի մոտ մահապարտ ահաբեկիչը դարձավ անվտանգության․․․
Աֆղանստանւմ ԱԳՆ-ի շենքի մոտ պայթյուն է որոտացել․ Aśvaka
Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում․․․
Նիգերի ՊՆ-ն հայտնել է «ահաբեկիչներին» ոչնչացնելու նպատակով Մալիի տարածք ներխուժելու մասին
«Almahaou»  հակաջիհադիստական գործողության շրջանակներում զորքերը որոնողական աշխատանքներ են սկսել ․․․
Լուկաշենկոն հայտարարել է, որ ուժայիններն ահաբեկչությունների համար նախատեսված պայթուցիկներ են հայտնաբերել
Հատուկ ծառայությունները Գրոդնոյում զինանոց են հայտնաբերել...
Իրանում «Չահարշանբե-սուրի» տոնի օրը ահաբեկչություն իրականացնելու մտադրություն ունեցող խումբ է ձերբակալվել
Հետախուզության նախարարությունն իր հայտարարության մեջ խոստացել է պաշտպանել Իրանի ժողովրդի անվտանգությունը եւ վճռականորեն գործել սիոնիստական ահաբեկչության դեմ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ