News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ներմուծված թուրքական բլղուրն ուղեկցվել է անվտանգությունը հավաստող բոլոր փաստաթղթերով, անցել լաբորատոր փորձաքնություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդի անվտանգության պետական ծառայությունը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի, «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական արտադրության «Dosa» անվանումով բլղուր՝ առանց անվտանգության սերտիֆիկատի:

«Թեև որևէ մեկն այս մասին ահազանգ կամ տեղեկատվություն չի ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կամ դիմել լիազոր մարմին՝ անհրաժեշտ պարզաբանում ստանալու համար, տեղեկացնում ենք. նշված ապրանքանիշի բլղուրը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել «Լավելինա» ՍՊԸ-ն՝ օգոստոսին, սահմանային վերհսկողության փուլն անցնելուց հետո:

Պետական սահմանային վերահսկողության շրջանակներում պարզվել է, որ Վրաստանի Հանրապետությունից ներմուծված և թուրքական ծագման այս արտադրատեսակն ունեցել է անվտանգությունը հավաստող բոլոր փաստաթղթերը: Որպես ռիսկային համարվող երկրի արտադրանք, այն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության և միայն անհամապատասխանություններ չհայտնաբերելու արդյունքում է թույլատրվել ներմուծումը մեր հանրապետություն:

Նաև հավելենք, որ Հայաստանում իրացման համար այս ապրանքատեսակն անցել է համապատասխանության գնահատում և ունի համապատասխանության հայտարարագիր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ
Partner news