News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ-ին «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելուց հրաժարվելու համար։

Այս ենթատեքստում նա նաեւ նշել է, որ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ մեղադրվող՝ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակցի Մեթին Թոփուզի կալանքը «լուրջ» հարց է։ Նրա խոսքով՝ Թոփուզը ձերբակալվել էր լուրջ մեղադրանքների եւ ապացույցների հիման վրա, իսկ Վաշինգթոնի արձագանքն «աբսուրդային է»։

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները մեղադրում են Գյուլենին անցած տարվա հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ եւ ԱՄՆ-ից պահանջել են նրա արտահանձնումը։ Ինքը՝ Գյուլենը, դատապարտել է ապստամբությունը եւ հայտարարել, թե անմեղ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ