News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է, որ իրեն զարմացրել է The Washington Post-ում լույս տեսած հոդվածը, որում դրական գնահատական է տրվում հանրապետական ընտրողների գործողություններին։

«Հավատս չի գալիս, որ վերջապես The Washington Post-ում լավ հոդված եմ տեսնում։ Այնտեղ ասվում է, որ Թրամփի ընտրողները էնտուզիազմ են դրսեւորում, երբ խոսքը քարոզարշավի մեջ փող ներդնելուն է վերաբերում։ Հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովը ավելի շատ փող է հավաքում, քան դեմոկրատները, եւ այդ գումարի մեծ մասը իմ հիանալի փոքր դոնորներն են։ Նրանց համար ես անխոնջ աշխատում եմ»,- գրել է Թրամփը։

Amazon-ի հիմնադիր ու The Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը լիբերալ հայացքների տեր է եւ ավելի վաղ բազմիցս քննադատել էր ԱՄՆ գործող ղեկավարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news