News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Թուրքիան փորձագիտական մակարդակով բանակցություններ են վարում Ս-400 համալիրների արտադրական տեխնոլոգիաների փոխանցման հնարավոր գործարքի մասին: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես ձեզ կարող եմ ասել, որ այդ գործարքի հետ կապված շփումներն ու բանակցությունները շարունակվում են»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը Թուրքիային փոխանցել տեխնոլոգիաներ այդ երկրի տարածքում Ս-400 համալիրի համատեղ արտադրության համար։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան պաշտոնական մերժում չի ստացել Մոսկվայից Ս-400  զենիթահրթիռային համակարգերի համատեղ արտադրության առաջարկի վերաբերյալ եւ հույս ունի ստանալ տեխնիկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ