News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է արգենտինական տանգոյի շաբաթը Երեւանում. այն նվիրված է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին եւ առաջին անգամ է կազմակերպվում Երեւանում:

Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Մեր երկու երկրների միջեւ ստեղծված վաղեմի բարեկամական հարաբերությունները զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով եւ այս 25 տարվա ընթացքում հասել ենք կայուն համագործակցության եւ շոշափելի արդյունքների»:

Շնորհակալություն հայտնելով հյուրերին` Դեսպանը հրավիրել է բոլորին միասին

վայելելու արգենտինական տանգոն ողջ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ «Արգենտինական տանգոյի շաբաթը» մեկնարկում է հոկտեմբերի 9-ին եւ տեւելու է միչեւ հոկտեմբերի 14-ը:

Շաբաթվա ընթացքում կարող եք մասնակցել հետեւյալ միջոցառումներին`

Հոկտեմբերի 9-ին, 10-ին եւ 11-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) երեւանյան մասնաճյուղում տեղի կունենա «Արգենտինական տանգո. երաժշտություն եւ ոգի» խորագրով ֆիլմերի ցուցադրություն, որը ներառում է «Վերջին ծափողջյուն», «Վերջին բանդոնեոնահարը» եւ «Զգալով Պիացցոլային» վավերագրական ֆիլմերը: Ցուցադրությունների մուտքն ազատ է:

Հոկտեմբերի 12-ին` հինգշաբթի, Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտիի համերգը, որին կմասնակցեն նաեւ արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան եւ Սեսիլիա Մասսեն:

Իսկ շաբաթվա վերջում արգենտինական տանգոյի սիրահարներին սպասվում է մեծ անակնկալ. հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Պողոտայում տեղի կունենա տանգոյի բացօթյա համերգ, որը կներառի տանգոյի շոու` բանդոնեոնի ուղեկցությամբ, եւ վարպետության դաս բոլոր ցանկացողների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ