News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քիրքուքը կարող էր քաղաքացիական պատերազմի էպիկենտրոն դառնալ, եթե քրդերի անկախության վերաբերյալ բանակցությունները որեւէ արդյունք չտան: Այս մասին AP-ին տված հարցազրույցում ասել է Իրաքի փոխնախագահ Այալ Ալավին:

Նա Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին եւ Իրաքի կառավարությանը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ Քիրքուքի հետ կապված հարցը լուծել: Ըստ նրա՝ աշխարհազորայինների Իրաք մտնելու ցանկացած փորձ «կվնասի Իրաքի միավորման ջաքներին եւ «բռնի հակամարտության» կհանգեցնի:

«Իրաքի կառավարությունը պնդում է, որ վերահսկում է Ազգային միացյալ ճակատը: Եթե դա այդպես է, ապա նրանք պետք է զսպեն նրանց քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Կարեւոր է, որ Բարզանին եւ փեշմերգան նաեւ զսպվածություն ցուցաբերեն եւ ագրեսիվ քայլեր չձեռնարկեն », - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ