News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Մենք մեր հարեւանների հետ ունենք լավ հարաբերություններ, եւ դրանց զարգացման նպատակով կատարվել են լուրջ աշխատանքներ: Այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին։

«Մեր երկու երկրները գտնվում են մշակութային, քաղաքակրթային եւ աշխարհագրական նույն տարածաշրջանում, եւ մեր երկրների հարաբերությունները բխում են դարերի խորքից ու հիմնված են երկու ժողովուրդների եւ մշակութային ընդհանրությունների վրա: Մեր հարաբերությունները մշտապես հիմնված են եղել կայունության վրա, եւ Աստծո ցանկությամբ այդպես էլ կշարունակվի: Իրանի տարբեր քաղաքներում ապրող մեր հայ քաղաքացիներն ունեն ջերմ կապեր Հայաստանի Հանրապետության իրենց հայրենակիցների հետ, ինչը լավ կամուրջ է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Մենք մեր հարեւանների հետ ունենք լավ հարաբերություններ, եւ դրանց զարգացման նպատակով կատարվել են լուրջ աշխատանքներ: Մեր հարեւանների հետ վարվող արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանի Հանրապետությունն ունի իր հատուկ տեղը»,- ասել է նա:

«Մենք Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում համագործակցության համար որեւէ սահմանափակում չունենք, եւ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետի այցը երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման տեսակետից կարող է հատուկ դեր ունենալ: Առանձնազրույցի ու ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք կապահովեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը: Քանի որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ լավ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ, ապա այս հարթակը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կարող է դրական լինել: Այն ընկերությունների համար, որոնք զբաղված են տրանսպորտի կապալառու գործունեության, շինարարության եւ տնտեսության տարբեր բնագավառներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն՝ նրանց ակտիվության ընդլայնման նպատակով: Պարսից ծոցից Սեւ ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը: Էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծրագրի շրջանակում ունենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը, ինչպես նաեւ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են խթան հանդիսանալ համագործակցության զարգացման համար: Կարծում եմ, որ մասնավոր հատվածի մեր ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծվող պայմաններից, երկու երկրներում ազատ տնտեսական գոտիների առկայությունը նույնպես կարող է գործարար շրջանակների համագործակցության զարգացման խթան հանդիսանալ»,- ասել է Ջահանգիրին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դիրքորոշումը հստակ է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ. Իրանի նոր դեսպանը՝ Փաշինյանին
Պարոն Սոբհանին իր մտահոգություններն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ և կարևորել ԼՂ հայերի...
Ռաիսի. Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշվում է, որ վերջին տարիներին...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի...
ԲԴԽ նախագահը և Իրանի դեսպանն անդրադարձել են դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդմանը
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ…
Իրանը «Զանգեզուրի միջանցքը» կանխելու համար կարող է պատերազմ սկսել, որը Թուրքիայի օգտին չէ. թուրք վերլուծաբան
Զանգեզուրի միջանցքը» խիստ կարեւոր Թուրքիայի համար, որը անմիջական կապ է ստեղծելու Ադրբեջանի հետ, որի միջոցով Թուրքան կապվում է Միջին Ասիայի թյուրքական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ