News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի հանրաքվեի արդյունքները չեն կարող երաշխիք լինել միակողմանիորեն Կատալոնիայի անկախության հռչակման համար: Այս մասին հայտարարել է Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլաուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իրավիճակը երկրում նա «ժողովրդավարության վերականգնման պահից հետո ամենալուրջ ինստիտուցիոնալ ճգնաժամ է անվանել» եւ կոչ է արել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին, ինչպես նաեւ կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյին «չընդունել այնպիսի որոշում, որը կարող է փլուզել երկխոսության եւ միջնորդության հնարավորությունը»:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ սոցիալական միասնությունը վտանգի ենթարկվի», - դիմելով Կատալոնիայի ղեկավարին՝ ասել է նա:

«Հանրաքվեի արդյունքները չեն կարող լինել անկախության հռչակման երաշխիք»: Կոլաուն նաեւ կոչ է արել Ռախոյին չկիրառել Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս տարածաշրջանին ինքնավարությունից զրկել: «Պետք է վերականգնել նորմալ իրավիճակը», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ