News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թաիլանդի իշխանությունները նոյեմբերի սկզբից արգելք կդնեն զբոսաշրջիկների սիրված լողափերին ծխելու վրա։ Այս մասին հայտնում է The Nation–ը։

Հաղորդվում է, որ արգելքը վերաբերելու է 20 առավել հայտնի լողափերին։ Մասնավորապես, ծխելն արգելվելու է Փքուհեթ կղզու Փաթոնգում, Ջամթիենում եւ Ռայոնգի նահանգի Մե Փիմ լողափին։

Օրենքի խախտման դեպքում զբոսաշրջիկներն ավելի քան 3 հազար դոլար տուգանք կվճարեն կամ նրանց մեկ տարվա բանտարկություն կարող է սպառնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ