News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի ազգային անվտանգության գլխավոր կոմիտեն ձերբակալել է «Մեկենչիլ» քաղաքական կուսակցության անդամ Մելիս Ասպեկովին, որին կասկածում են հանրապետությունում հոկտեմբերի 15-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո իշխանությունը գրավելու փորձ կազմակերպելու մեջ, հայտնում է ազգային անվտանգության գլխավոր կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մեկ շաբաթ առաջ Բիշքեկում ձերբակալվել է «Ղրղզստան» կուսակցության առաջնորդ պատգամավոր Կանատբեկ Իսաեւը։ Խորհրդարանականը մեղադրվում է ընտրություններում նախագահի թեկնածու Օմուրբեկ Բաբանովի պարտվելու դեպքում իշխանությունը բռնի ուժով զավթելու փորձ նախապատրաստելու մեջ։ Ազգային անվտանգության գլխավոր կոմիտեի մեղադրանքի մեջ ասվում է, որ Ասպեկովը, ելնելով մի խումբ մարդկանց շահերից, նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո առանձին քաղաքացիների հետ դավադրություն կազմակերպելով, մասնակցել է հանրապետությունում իրավիճակի ապակայունացման պլաններին։

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «զանգվածային անկարգությունների նախապատրաստում» եւ «իշխանության բռնազավթման փորձ» հոդվածներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ