News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եթե օվկիանոսում տեղադրվի Գրենլանդիայից մեկուկես անգամ մեծ քամու կայան, այն կկարողանա ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի հարցում մարդկության պահանջարկը։ Այս հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Ցամաքային քամու էներգետիկայի համար որոշակի սահմանափակումներ կան ՝ բնական ու մարդու կողմից կառուցված օբյեկտների պատճառով ցամաքում ստեղծվում է շփման ուժ, որը դանդաղեցնում է քամու արագությունը։ Նաեւ, երբ որոշ տուրբիններ կլանում են քամու էներգիայի մի մասը, այն կարող է պարզապես չհասնել մյուսներին։ Քամու արագությունն օվկիանոսի վրա գրեթե 70 տոկոսով ավելի բարձր է, քան ցամաքում։ Բացի այդ՝ փոթորիկները կանոնավոր կերպով մեծ բարձրություններից քամու հզոր էներգիա են տեղափոխում՝ հետեւաբար քամու գեներատորները կկարողանան ավելի շատ էներգիա կլանել։

Հետազոտողների հաշվարկներով, օվկիանոսում տեղակայված կայանները կկարողանան առնվազն եռակի շատ էլեկտրաէներգիա արտադրել։ Այնպես որ ամբողջ մարդկությանը էլեկտրականությամբ ապահովելու համար բավարար կլիներ 3 մլն քառ․ կմ մակերեսով քամու էլեկտրակայան։

Այս հաշվարկներն առայժմ տեսական բնույթ ունեն։ Նախ ոչ բոլոր քամիներն են նույնատեսակ ուժեղ տարվա բոլոր եղանակներին, իսկ դրանց էներգիան նման ծավալներով կլանելու ու այն ափ փոխանցելու տեխնոլոգիաներ դեռ գոյություն չունեն, հայտնում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ