News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում նախօրեին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական սարսափելի դեպքն է գրանցվել։ Մայրաքաղաքի թաղամասերից մեկի բնակիչը «զվարճանում է» անտուն կատուների վրա կրակելով։

Կենդանիների իրավունքների պաշտպաններն ահազանգ էին ստացել արնահոսող վիրավոր կատվի մասին։ Կատվին վիրահատել են, սակայն դեռեւս պարզ չէ՝ նա կարող է քայլել, թե ոչ, քանի որ գնդակը վնասել է նրա ողնաշարը։

Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել Պարոնյան փողոցում։ «Ականատեսների խոսքով՝ ինչ–որ ձայն է հնչել, եւ կատուն տանիքից վայր է ընկել։ Հարեւանությամբ տղամարդ է ապրում, որը աղավնիներ է պահում»,– նշել են կենդանիների իրավապաշտպանները՝ ենթադրելով, որ տղամարդը կարող էր փորձել սպանել կատվին՝ կարծելով, որ նա վտանգ է ներկայացնում աղավնիների համար։

Հիշեցնենք, որ վարչական օրենսգրքի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար տուգանք է նախատեսվում։ Զենքի, այդ թվում՝ օդամղիչ ատրճանակի անօրինական պահումը, որով կրակել էին կատվի վրա, ավելի խիստ պատիժ է սահմանված։ Եթե զենքի տերը օրինական հիմունքներով է պահում զենքը, հարց է առաջանում նրա ադեկվատ լինելու մասին։ Այսօր կատուներն են, վաղը կարող են հարեւանի երեխաները լինել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ամենաշատ