News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի խոշորացումը չի խանգարում դրանց անվտանգության ապահովմանը։ Այս մասին հոկտեմբերի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ տարածքային  կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում դրվելու է 34 համայնքների խոշորացման հարցը։ Անդրադառնալով հարցին, թե չի ազդի դա սահմանամերձ գյուղերում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման վրա, Լոքյանն ասաց, որ սահմանամերձ բնակավայրերի 2 խումբ միավորել են արդեն անցյալ տարի՝ Նոյեմբերյանը՝ 18 գյուղերի եւ Կողբը՝ հարեւան Բերդավանի հետ։ «Խնդիրներ չեն առաջացել։ Առաջացել են միայն համայնքային զարգացման նոր ծրագրեր, որոնք նախկինում չկային»,– հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ