News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին՝ Բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ:

Հանրապետության Նախագահը ողջունելով հյուրերին եւ գոհունակությամբ նշելով, որ Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի հերթական նիստն անցկացվում է Երեւանում, ընդգծել է վիճակագրական ծառայությունների գործունեության կարեւորությունն ու հաջողություններ մաղթել նիստի աշխատանքին, ինչպես նաեւ Բյուրոյի ջանքերին՝ Եվրոպայի տնտեսական տարածաշրջանում ու ողջ աշխարհում պաշտոնական վիճակագրության հետագա զարգացման գործում։

Նախագահ Սարգսյանի համոզմամբ՝ վիճակագիրների տրամադրած հավաստի տեղեկատվությունից եւ վիճակագրական վերլուծությունից է մեծապես կախված յուրաքանչյուր հասարակության, տնտեսության, անգամ առանձին կազմակերպությունների առաջընթացը՝ նկատի առնելով, որ այդ աշխատանքն օգնում է ճիշտ գնահատել ընթացիկ զարգացումները, ինչպես նաեւ մարդկության առջեւ ծառացած արդի մարտահրավերները:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ակտիվ ներգրավվածությունը միջազգային համագործակցությանը, որի շնորհիվ ծառայությունը հնարավորություն է ունենում ծանոթանալու ոլորտի միջազգային լավագույն փորձին, միասնական, գիտական ու անկախ վիճակագրական մեթոդաբանություններին եւ համակարգերի ձեւավորմանը, ձեռք բերելու նոր գիտելիքներ ու շարունակաբար կատարելագործվելու:

Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի գործունեությունը եւ կարեւորել երեւանյան նիստի օրակարգում ներառված հարցերի համատեղ քննարկումներն ու փորձի փոխանակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ