News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվան եւ Պեկինը դատապարտում են հյուսիսարեւելյան Ասիայի ռազմականացումը, որը կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական հակամարտության: Այդ մասին հյուսիսարեւելյան Ասիայում անվտանգության հարցերով ռուս-չինական կանոնավոր երկխոսության հեթական փուլի արդյունքներն ամփոփելով՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

«Երկու կողմերն էլ հաստատել են քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմամբ խաղաղ գործընթացի հասնելու իրենց պատրաստակամությունը եւ ուժի կիրառման ցանկացած սպառնալիքի անընդունելիությունը, որտեղից էլ դրանք բխեն», - ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Արտաքին գործերի նախարարությունը նշել է նաեւ, որ Ռուսաստանն ու Չինաստանը դատապարտել է հյուսիսարեւելյան Ասիայի ռազմականացման արագացումը, ինչը կործանարար է տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ