News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի սարքավորումների ներկրման համար վերանորոգվել է երկաթգծի Արմավիր-Արշալույս հատվածը, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման միջոցառումների իրականացման շրջանակներում հոկտեմբերի 6-ին ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի հինգերորդ նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի եւ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ։

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ արդեն այս տարվա ընթացքում կսկսվի երկրորդ էներգաբլոկի տուրբինային (մեքենայական) արտադրամասի արդիականացման հիմնական սարքավորումների՝ տուրբոգեներատորի, բլոկային տրանսֆորմատորի մատակարարումը։ Նշվել է, որ ծրագրի իրականացման համար կվերականգնվեն ՀԱԷԿ-ին կից ենթակառուցվածքները: Մասնավորապես արդեն վերանորոգվել է երկաթգծի Արմավիր-Արշալույս հատվածը։ Պլանավորվել է մի շարք ենթակառուցվածքների վերականգնումը, կայանի տարածքում կկատարվեն նաեւ բարեկարգման աշխատանքներ:

Ռուս մասնագետների հաշվարկով միայն 2018թ. ընթացքում ՀԱԷԿ-ում աշխատանքների իրականացման համար կապալառու կազմակերպությունները կներգրավեն ավելի քան 600 աշխատողներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ