News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանի բոլոր ուսանողները  հրաձգության դասընթացներ են անցնում եւ արդյունքները հիանալի են ստացվում։ Հոկտեմբերի 11-ին ելույթ ունենալով «Պաշտպանության մասին» օրինագծի խորհրդարանական լսումներում՝  հայտնել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այդ ուսանողները բարձր տեղեր են զբաղեցնում հրաձգության հանրապետական  մրցումներում: ԵՊՀ բյուջեի 7 տոկոսն ուղղված է ուսման վարձի զեղչերին: Նախեւառաջ դրանք պետք է տրամադրվեն ոչ թե անապահով ընտանիքների ուսանողներին, այլ նրանց, ովքեր ծառայել են բանակում: «Մեր դերը սոցիալական աջակցության մեջ չէ, այլ առաջնահերթությունների սահմանման»,-փորձել է բացատրել Սիմոնյանը:

Արտասահմանյան բուհեր ընդունվող ուսանողները չպետք է ազատվեն զինվորական ծառայությունից: «Ամենեւին էլ փաստ չէ, որ նրանք բոլորն էլ հիանալի սովորողներ են։ Քեմբրիջում կան շատ հայ երիտասարդներ, որոնց առաջադիմությունը հեռու է կատարյալ լինելուց, քանի որ վատերին այնտեղ չեն հեռացնում: Նրանք պարզապես վճարում են ուսման համար»,- ասել է Արամ Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ